HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահը դատապարտում է ադրբեջանցի մարզիկի պահվածքը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ երբ Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթ «Խառլամպիևի հուշամրցաշարում» չեմպիոն հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ նույն քաշային կարգում երրորդ հորիզոնականն զբաղեցրած մարզիկը անհարգալից պահվածք դրսևորեց, չնայած միջոցառմանը ներկա ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովի բանավոր ներողությանը՝ ուղղված Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց սիրողական սամբոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե:

Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված՝ Ռուսաստանի և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի խոսքը բողոքի պատասխանն է, որին ըստ երևույթին կհաջորդեն նաև գործնական քայլեր:

«Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի անդամ և ներկայացնում էր իր երկիրը աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությանը: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ աշխարհի գավաթի մրցանակակրի կոչմանը:

Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու  էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից և զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը:

Խոսքն ամբողջությամբ՝ այստեղ:  

Մեկնաբանություններ (2)

GB
A brain washed Axeri-Turk like this guy, has the same mentality of the axe murderer, Ramil Safarov!
Hagop
That poor Azik is taking a dump on himself when confronted with Armenian victory, just like his compatriots did in Artsakh 20 years ago.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter