HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Մաշալովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դեսպանի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված հայ-թուրքմենական բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված միջպետական երկխոսությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու դրանց շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Մուհամեդնիյազ Մաշալովը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ակտիվացնելու և խորացնելու առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցությունը:

Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ իր աշխատանքը նպատակաուղղված կլինի երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների, բազմաթիվ ոլորտներում ստորագրված փաստաթղթերի իրագործմանը, որոնք միտված են ավելի ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը բոլոր բնագավառներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter