HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղեր և բժշկական պարագաներ` մարզաբնակ ականատես-վերապրածներին

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը շարունակում է մարզային համայցերը` բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելով Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին: Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ այսօր այց կատարվեց Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է:

Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվեցին բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ: 

Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը:

«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ: 

Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: 

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014 թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ:  Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter