HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոտշիլդների հակամարտությունը

Աշխարհի մեծահարուստ գերդաստաններից մեկին` Ռոտշիլդներին պատկանող երկու ընկերություններ վիճում են այդ պատվաբեր ազգանունը կրելու իրավունքի համար:

Ովքեր են իրականում Ռոտշիլդները: Եվրոպայի հրեական ծագում ունեցող քաղաքական գործիչների և բանկիրների դինաստիա է, որը սկիզբ է առել 18-րդ դարի վերջում: Ազգանունը ծագել է ոսկերչական արհեստանոցի արտաքին ցուցանակի վրա պատկերված կարմիր վահանից: Այդ ոսկերչական արհեստանոցին ավելի հաճախ անվանում էին «կարմիր վահան»: Ազգանունը ծագել է  հենց այդ անվանումից` «կարմիր վահան» կամ «Ռոտշիլդ»:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին` նացիստների օկուպացիայի օրոք, ֆրանսիական կառավարությունը Ռոտշիլդներին զրկել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից և պետականացրել նրանց ունեցվածքը: Պատերազմից հետո Ռոտշիլդները վերականգնել են իրենց ընտանիքի ֆինանսական կայսրությունը:

Ֆրանսիայում կարող է սկսվել ծանր դատական պրոցես` «Edmond de Rothschild Group» և «Rothschild & Cie» ընկերությունների  միջև:

Ֆրանս-շվեյցարիական ֆինանանսական ընկերությունը` «Edmond de Rothschild Group»-ը պատրաստվում է դատարանում վիճարկել «Ռոտշիլդ» ազգանունը կրելու իրավունքը` ֆրանսիական «Rothschild & Cie» խորհրդատվական ընկերության հետ:

«Edmond de Rothschild Group»-ը պնդում է, որ «Paris-Orleans»-ը, որի դուստր ձեռնարկությունն է «Rothschild & Cie»-ը, անօրինական է հավակնում Ռոտշիլդների ազգանունը կրելու բացառիկ իրավունքին: «Ոչ մի կառույց չի կարող լինեն միակը, որը կկրի Ռոտշիլդ ազգանունը»,- հայտարարել է ֆրանս-շվեցարական կազմակերպության ներկայացուցիչը:

Ռոտշիլդների գերդաստանի տարբեր ներկայացուցչների միջև նախկինում էլ եղել են տարաձայնություններ: Ինչ-որ ընկերություններ միաձուլվել են, սակայն այն վերջնական չի կարողացել հաշտեցնել Ռոտշիլդներին: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հրեա Ռոտշիլդը և հրեա Բուշը Ֆինանսավորում էին հրեաներին հետապնդող Հիտլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter