HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք ստանալու փաստի կապակցությամբ բերման է ենթարկվել Սիփանիկի համայնքապետը

Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ Արայիկ Մանուկյանն այսօր բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:

«Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց»- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրեց նաև կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվեց:

Ըստ տուժողի հաղորդման` նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռևս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձևական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել:

Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու և մարզպետարանից համապատասխան թույտվություններ ստանալու և նոր ձևական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ:

Նախորդ տարի «Հետքը» գրել էր այս գյուղում նույն համայնքապետի կողմից կազմակերպված մի ձեւական աճուրդի մասին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter