HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին ի վիճակի չէ պայքարելու Արմավիրի քննչական բաժնի և Արմավիրի մարզի դատախազության անօրինականությունների դեմ

Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Զադա Ղուլիի Բրոյանից  

Բաց   նամակ 

ՀՀ  նախագահին, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ քննչական կոմիտեի  նախագահ Ա. Հովսեփյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին 

Հարգելի  պարոնայք, հայցում եմ Ձեր օգնությունը արդարության հասնելու համար, քանի որ ես այլևս ի վիճակի չեմ պայքարելու Արմավիրի քննչական բաժնի և Արմավիրի  մարզի դատախազության անօրինկանությունների դեմ: 2014թ. հունվարի 09-ին, ժամը 18-ի  սահմանններում Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանն իր վարած «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի  ավտոմեքենայով Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում երթևեկելով բարձր արագությամբ,   չկարողանալով կանգնեցնել մեքենան՝ մխրճվեց իմ ոչխարի հոտի մեջ և վրաերթի  ենթարկեց  թվով 37 ոչխարների, որի արդյունքում ինձ պատճառվեց 2.240.000 ՀՀ դրամի վնաս: Արմավիրի քննչական բաժինը և Արմավիրի մարզի դատախազությունը, օգտվելով նրանից, որ ես ազգությամբ եզդի եմ և չեմ կարողանալու տեր կանգնել իմ իրավունքներին, գործի   քննությունը  կատարեցին ի օգուտ Տոնական Ղազարյանի և գործի վարույթը կարճեցին:

Դրանից հետո քննիչի որոշումը բողոքարկեցի դատարան, և դատարանը բավարարեց իմ բողոքը և պարտավորեցրեց  վարույթն իրականացնող մարմնին վերացնել իմ իրավունքների  խախտումները: Սակայն, Արմավիրի քննչական բաժինը և դատախազությունը սկզբունքորեն չեն ցանկանում վերացնել իմ իրավունքների խախտումները և կրկին ցանկանում են գործը փակել: Գործը փակելու նպատակով Արմավիր քննչական բաժինը փորձագետին է ներկայացրել իրականությանը չահամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր  Տոնական Ղազարյանը ավտոմեքենան վարել է 50-60կմ/ժամ արագությմաբ, այդ պահին   դրսում մառախուղ է եղել, իսկ ճանապարհն էլ ամբողջությամբ պատված է եղել  մերկասառույցով:  Փորձագետն էլ  այդ հորինված տվյալների  հիման վրա եզրակացություն է  տվել այն մասին, որ Տոնական Ղազարյանը նման պայմաններում մեղավոր չէ իմ ոչխարները  վրաերթի ենթարկելու համար: Մինչդեռ այդ պահին դրսում մառախուղ չի եղել, իսկ  ճանապարհն էլ ամբողջությամբ մերկասառույցով պատված չի եղել, այդ ամենը հորինել են գործը փակելու համար:

Ես, իմ երկու որդիները և դեպքից անմիջապես հետո դեպքի վայր  եկած Կիրակոս Երիցյանը, այնուհետև նաև դեպքի վայր եկած իմ բարեկամները ցուցմունք ենք տվել, որ դեպքի ժամանակ դրսում մառախուղ չի եղել, սակայն Արմավիրի քննչական բաժինը չի ցանկանում հավատալ մեզ և չի ցանկանում իրական տվյակների հիման վրա   նշանակել փորձաքննություն Տոնական Ղազարյանի մեղավորությունը պարզելու համար: Արմավիրի քննչական բաժինը հիմք է ընդունում միայն Տոնական Ղազարյանի ցուցմունքը և փորձում է ապացուցել, որ իբր դրսում եղել է մառախուղ, մառախուղի պատճառով Տոնական Ղազայանը ոչխարի հոտը նկատել  է 15 մետր հեռավորությունից, և նա  այդ  պահին  ավտոմեքենան  վարելիս է  եղել 50-60կմ/ժամ արագությամբ:

Արմավիրի  մարզի  քննչական բաժինը նույնիսկ փորձում է հավատացնել, որ 50-60կմ/ժամ արագությամբ   ընթացող «Ջիպ» տեսակի ավտոմեքենան,  ոչխարի հոտին  բախվելով, կարող է դիմային  հատվածն ամբողջությամբ վնասվել, կամ էլ 50-60կմ/ժամ արագությամբ ընթացող  ավտոմեքենան կարող է 15 մետր արգելակված վիճակում սահել, որից հետո սկսելով  բախվել  ոչխարի հոտին՝ շարունակել արգելակած վիճակում ընթանալ ևս 20 մետր և վրաերթի  ենթարկել թվով 35 ոչխարների: Նույնիսկ դեպքի վայրում կատարված լուսանկարներից  պարզ երևում է, որ դրսում մառախուղ չի եղել: Այն, ինչ անում են Արմավիրի  քննչական բաժինը և դատախազությունը, անմարդկային է: 

Տոնական Ղազարյանը կարծում  է, որ ազգությամբ եզդուն պատճառված վնասը հատուցելն իրեն պատիվ չի բերում, այդ իսկ պատճառով նա իր հարցերը փորձում է լուծել այլ կարգով, իսկ ես ի վիճակի չեմ պայքարելու Արմավիրի քննչական բաժնի և դատախազության     անօրինականությունների դեմ: 

Հարգելի պարոն նախագահ և բարձրաստիճան պարոնայք, խնդրում եմ օգնել, որպեսզի վերջ դրվեն այս անօրինականություններին:        

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Հայաստանը և հայութիւնը, շնչել կարենալու համար, պէտք ունի յեղափոխութեան մը՝ 1789-ի Ֆրանսականին օրինակով, որը կտրէ գլուխները այժմու այն բոլոր լիրբ ղեկավարներուն, որոնք իրենց զիրենք անհպելի ու անպատժելի կը համարեն ու կ'արհամարհեն հասարակ ժողովուրդը ու անոր շահերը: Առանց այդ ցեցերուն չքացումին մենք չենք կրնար երազել արդար ու ժողովրդավար Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter