HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարմիր վարդեր և բուռն քննարկում` Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքները: Դահլիճում գարնանային տրամադրություն էր: Կին պատգամավորների սեղաններին դրված էր կարմիր վարդեր՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գալուստ Սահակյանը շնորհավորեց կանանց և պատգամավորները անցան բուն գործունեությանը: Այս անգամ պատգամավորները 4 օրվա փոխարեն աշխատելու են 3 օր, քանի որ երկուշաբթին ոչ աշխատանքային էր:

Պատգամավորները բուռն քննարկեցին «Կրթության մասին», ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի քվեարկությունը, որով առաջարկվում է միջնակարգ ընդհանուր կրթությունը դարձնել պարտադիր: Ստացվում է, որ աշակերտները մինչև 19 տարեկան պարտադիր պետք է ընդհանուր կրթություն ստանան և ներկայիս հնարավորությունը՝ 9-րդ դասարանից դուրս գալու մասին, գրեթե դառնալու է անհնար: Այս նախագիծն ուժի մեջ է մտնելու 2017թ-ից:

Ընդդիմադիր պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին նախագծերի վերաբերյալ և առաջարկեցին շահագրգիռ քննարկում ծավալել:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց շահագրգիռ քննարկում ծավալել, քանի որ 19 տարեկան մարդուն պարտադրել, որ միջնակարգ ընդհանուր կրթություն ստանա՝ անընդունելի է, քանի որ «հնարավոր է 18 տարեկան աղջիկը ցանկանում է ամուսնանալ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս առաջարկեցին քննարկել նախագծերը:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը տեղի տվեց և առաջարկեց համապատասխան հանձնաժողով հրավիրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, հարցը քննարկել և ներկայացնել վերջնական տարբերակ, որ դա էլ դրվի քվեարկության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter