HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը աշխատանքները սկսեց ծննդյան շնորհավորանքներով և մեկ րոպե լռությամբ

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և պատգամավոր Արմեն Մխիթարյանի ծննդյան օրն է: Պատգամավորները ծափահարեցին հոբելյարներին, ինչից հետո Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին նախկին պատգամավոր և կառավարության անդամ Դավիթ Զադոյանի հիշատակը, որը մահացել է ապրիլի 6-ին:

Այնուհետև պատգամավորները քվեարկեցին «Կրթության մասին», ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերը: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը քվեարկեցին ձեռնպահ, իսկ ՀԱԿ-ը՝ կողմ:

Արամ Մանուկյանն ասաց, որ նախագծերը, որոնցով սահմանվում է 12-ամյա պարտադիր միջնակարգ ընդհանուր կրթություն, ուժի մեջ են մտնելու 2017-ից, և այս երկու տարիների ընթացքում հնարավոր է վիճակը շտկել:

Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ երեկ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ քննարկում է ծավալվել, և նախագծերը շատ թե քիչ բարելավվել են, սակայն «պարտադիր» բառը դեռ մնում է, ինչն էլ խնդրահարույց է:

Նախագծերն ընդունվեցին 85 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter