HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինակային իրավունքի գործով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի բողոքը բավարարվել է 2000 դրամի չափով

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին դատական գործով այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ամրահի Պետրոսյանի, միայն դատական ծախսերի մասով մասնակի բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2014 թ. վճիռը և փոփոխել այն: Վերաքննիչ բողոք ներկայացրել էր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար բավարարել էր 8000 դրամ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը 2000 դրամի չափով ավել է հաշվարկել պետական տուրքը և որոշել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել ոչ թե 8.000, այլ՝ 6.000 դրամ: Մնացած մասով վճիռը մնացել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Վերջին բլոգ» լրատվական կայքի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (www.1in.am): Հետաքննողները պահանջում էին վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, այն է` «Վերջին բլոգ» կայքից հեռացնել կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնել «Հետքի» թվով 8 հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը, ինչպես նաև վճարել փոխհատուցում` 200.000 դրամի չափով:

Դատարանը որպես փոխհատուցում բավարարել էր 100.000 դրամ, ինչպես նաև հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել է դատական ծախս`150.000 դրամ փաստաբանի վճար և 8000 դրամ պետական տուրքի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter