HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:  

Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter