Հինգշաբթի, 25 մայիսի

Ալավերդիում մկնդեղի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28.6-50.4 անգամ



«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող  Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրության հետևանքով առաջացած խարամի (սև ավազի տեսք ունեցող, ժողովրդakan լեզվով՝ «շլակի») թափոնակույտերի կարելի է հանդիպել Ալավերդու ներհամայնքային և շրջակա համայնքներ գնացող բոլոր ճանապարհների եզրերին, շենքերի և դպրոցների  բակերում, Դեբեդի ափերին: Խարամի օգնությամբ ձմռանը երթևեկելի են դարձվում ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները, իսկ գերեզմանատներում այն օգտագործվում է անցանկալի խոտածածկույթը ոչնչացնելու և մոլախոտերի աճը կանխելու համար:

«Արմենիան Քափըր փրոգրամ» ընկերությունում դժվար թե տեղյակ չեն  խարամի վտանգներին: Այսուհանդերձ, ընկերությունը, օգտվելով բնակչության  անտեղյակությունից, տարիներ շարունակ պղնձաձուլական գործարանում պղնձի արտադրության ընթացքում առաջացող խարամը համայնքից հեռացնելու և դրա վտանգներից բնակչությանը զերծ պահելու փոխարեն,  այն պահեստավորել է գործարանի նախկին էլեկտրոլիզի արտադրամասի  մասնաշենքում և բակում: Կամ կուտակում է Դեբեդ գետի ափինեւ ժամանակ առ ժամանակ էքսկավատորով այն լցնում գետը:  

Էլեկտրոլիզի մասնաշենքում բաց վիճակում թափված խարամը քամիների միջոցով տարածվում է մասնավորապես Ալավերդու Էնգելս թաղամասի վրա, իսկ անձրևաջրերի հետ հոսում է Դեբեդ գետը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը  Ամերիկյան Բլեքսմիթ ինստիտուտի հետ  2013թ. հետազոտելով Ալավերդու բնապահպանական և առողջապահական ռիսկերը` հայտնել  է, որ  խարամը (շլակը) պարունակում է խիստ բարձր քանակով ծանր մետաղներ և չափազանց վտանգավոր է համայնքի բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար:

«Մեր հետազոտության ընթացքում ստուգել ենք խարամի չորս նմուշներ, որի արդյունքում հայտնաբերել ենք, որ բոլոր նմուշներում կապարի քանակի առավելագույն խտությունը գերազանցել է 2.4-2.5 անգամ, արսենի (մկնդեղի) առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է  28.6-50.4 անգամ,  քրոմի քանակի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 15.5-94.7 անգամ»,-հայտնել է Ամերիկյան համալսարանի կենտրոնը: Ելնելով այս հետազոտության և միջազգային գրականության արդյունքներից՝ համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը  դեռ 2013թ. առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խարամը Ալավերդի համայնքից հեռացնելու և մեկուսացնելու համար, ինչպես նաև առաջարկել է արգելել խարամի հետագա օգտագործումը:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. LORETA23:45 - 10 ապրիլի, 2015
ГЛАВНОЕ ДЕНЬГИ ДЕНЬГИ ДЕНЬГИ А ОСТАЛЬНОЕ ЭТО ПОСЛЕ НИХ ХОТЬ ПОТОП
2. Կարո Մարգաևյան20:18 - 13 ապրիլի, 2015
Սա կոնկրետ հոդված է, որը կոնկրետ պատիժ է նախատեսում: Պետք է գրագետ հայց կազմել ու դիմել դատարան: Վերջերս Ալավերդում կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ 550 կանանցից 404-ը ունի կրծքագեղձի ուռուցք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ