Կիրակի, 23 սեպտեմբերի

Սմբատ Մարգարյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը



Այսօր Թբիլիսում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը Վրաստանի մայրաքաղաքում ներկայացնում են 7 մարզիկ եւ 3 մարզուհի. 56 կգ` Սմբատ Մարգարյան, 69 կգ` Ռոստամ Կարապետյան եւ Վանիկ Ավետիսյան, 77 կգ` Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, 85 կգ` Աղասի Աղասյան, 105 կգ` Սիմոն Մարտիրոսյան, 53 կգ` Աննա Գովելյան, 58 կգ` Իզաբելա Յայլյան, +75 կգ` Հռիփսիմե Խուրշուդյան:

Մեր պատվիրակներից առաջինը հարթակ դուրս եկավ երեւանցի 22-ամյա ծանրորդ Սմբատ Մարգարյանը, ով 2010-ին Մինսկում դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 2014-ին Թել Ավիվում` երրորդ մրցանակակիր: Սմբատը նաեւ 2010 թ. Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

Այսօր Մարգարյանը պոկեց 113 կգ, որով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում ցույց տվեց 146 կգ արդյունք, որի շնորհիվ արժանացավ փոքր արծաթի: Երկամարտի 259 կգ-ով Սմբատը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը` զիջելով մոլդովացի Օլեգ Սիրգիին (113+151=264): Բրոնզը բաժին հասավ իտալացի Միրկո Սկարանտինոյին (118+141=259), որը Սմբատին զիջեց անձնական քաշով:

Վաղը հարթակ դուրս կգան 69 կգ քաշային Ռոստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը, ինչպես նաեւ 53 կգ քաշային Աննա Գովելյանը:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ