HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ ծանրորդներն այսօր ձեռնունայն մնացին մեդալներից

Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հարթակ դուրս եկան 53 կգ քաշային Աննա Գովելյանը եւ 69 կգ-այիններ Ռոստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը: 

Գովելյանը պոկեց 81 եւ հրեց 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ աշխարհամասի չեմպիոնուհի դարձավ ուկրաինուհի Յուլյա Պարատովան, որը ցույց տվեց ընդհանուր 200 կգ արդյունք: 

Տղամարդկանց 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չուներ: Այս քաշում չեմպիոն դարձավ բուլղար Վալենտին Հրիստովը, որը ներկայացնում է Ադրբեջանը: Հրիստովը առաջինն էր թե պոկում, թե հրում ձեւերում: Նա ցույց տվեց ընդհանուր 295 կգ:

69 կգ-այինների պայքարում Ռոստամ Կարապետյանը պոկեց 138 կգ, իսկ Վանիկ Ավետիսյանը՝ 137: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 170, իսկ Ավետիսյանը՝ 175 կգ: Երկամարտում Կարապետյանը գրանցեց 308 կգ (6-րդ տեղ), իսկ Ավետիսյանը՝ 312 (4-րդ տեղ): Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում Ավետիսյանը 315 կգ երկամարտի արդյունքով նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը, ընդ որում՝ 175 կգ հրելով նվաճել էր փոքր արծաթ, իսկ չեմպիոն դարձած ռուսաստանցի Օլեգ Չենը ընդհանուր 327 կգ-ն էր հաղթահարել: Այս տարի չեմպիոն դարձավ Թուրքիան ներկայացնող Դանիյար Իսմայիլովը, որը ցույց տվեց 337 կգ արդյունք (156+181): 

Վաղը հարթակ դուրս կգա 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը: 

Լուսանկարում՝ Վանիկ Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter