HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իզաբելա Յայլյանը 6-րդն էր, այսօր հարթակում կլինեն Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը

Ծանրամարտի Եվրոպայի թբիլիսյան առաջնության կանանց մրցաշարի հերթական օրը հանդես եկան 58 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնում էր Իզաբելա Յայլյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ նա երկամարտի 198 կգ (89+109) արդյունքով ճանաչվել է վեցերորդը:

Տղամարդկանց պայքարում այսօր մրցահարթակ կելնեն 77 կգ քաշայինները: Մեդալների համար մրցավեճին կմասնակցեն նաեւ մեր երկրի պատվիրակներ, աշխարհի նախկին չեմպիոն, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը եւ գեղակերտցի Անդրանիկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը 2008-ին 69 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումն ու Պեկինի օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր: Գյումրեցի ծանրորդը 2009-ից հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում: 2009-ին նա նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, իսկ 2010-ին նախ Մինսկում դարձավ Եվրոպայի չեմպիոն, ապա Անթալիայում նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter