HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին ահազանգում է

Արդեն երկու տարի է՝ պարբերաբար ահազանգում եմ քաղաքապետարանին՝ Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում գտնվող այս աղբանոցի մասին: Նկարներում պարզ երևում է, որ աղբանոցում արածում են կովեր, խմում այդ թույներով լի առվի ջուրը, և հավանաբար մեր համաքաղաքացիները գնում են այդ կաթը և խմում։ Քաղաքապետարանից պատասխանում են, որ դա Փարաքար գյուղի տարածքն է, իսկ երբ այցելեցի գյուղապետարան, ասացին, որ մասնավոր սեփականություն է, իրենք ոչինչ չեն կարող անել։ Աղբանոցն այնքան մեծ է, որ տուրիստական ավտոբուսները կանգ են առնում և նկարահանում այս խայտառակությունը։ խնդրում եմ տպեք այս լուսանկարները, փորձենք միասին Եղեռնի հարյուրամյակի նախօրեին գոնե վերացնենք այս ամոթալի աղբանոցը: Հայցում եմ ձեր օգնությունը: 

Հարգանքով` Զարուհի Մուրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter