HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալներով Հայաստանը լավագույն եռյակում է

Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը պատվիրակներ չունի: Հիշեցնենք, որ մեր թիմը Վրաստանի մայրաքաղաքում ներկայացված է 7 մարզիկով եւ 3 մարզուհով: Տղամարդկանցից արդեն ելույթ են ունեցել 5-ը, կանանցից՝ 2-ը: 

Հիշեցնենք, որ մեր ծանրորդներից 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի, իսկ 77 կգ-ային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը՝ աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Նույն քաշում Անդրանիկ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Սմբատը փոքր արծաթ է նվաճել հրում վարժությունում, Տիգրանը՝ նույն հարգի փոքր մեդալներ ստացավ թե պոկում, թե հրում ձեւերում, իսկ Անդրանիկը 77 կգ-այինների մեջ պոկում վարժության լավագույնն էր ու փոքր ոսկի նվաճեց:

Հատկանշական է, որ երեկ ընթացած 77 կգ քաշային կարգի պայքարում հրում վարժության ոսկե մեդալը նվաճել է B խմբում հանդես եկող ադրբեջանցի Աֆղան Բայրամովը, որը բարձրացրել է 192 կգ: Հիշեցնենք, որ Կարապետյանը հրեց 186 կգ, իսկ Մարտիրոսյանն ու ռուսաստանցի Գետցը՝ 191-ական: Քանի որ Գետցը ձախողեց վերջին փորձը, իսկ Տիգրանն էլ անձնական քաշով թեթեւ էր նրանից, մեր ծանրորդը վերջին փորձը բաց թողեց՝ այդպես փոքր ոսկին զիջելով 1 կգ ավել բարձրացրած ադրբեջանցուն:  

Մեծ մեդալների հաշվարկում առաջատարը Թուրքիան է, որը նվաճել է 2-ական ոսկե, արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Ադրբեջանը երկու չեմպիոն ունի, ընդ որում՝ երկուսն էլ ազգությամբ բուլղար, այսինքն՝ լեգեոներ: Հայաստանը նվաճել է 1-ական բոլոր հարգի մեդալներից: Իսկ ընդհանուր (մեծ եւ փոքր) մեդալների հաշվարկում 7 ոսկի է նվաճել Ադրբեջանը, 14 մեդալ՝ Թուրքիան, որից 6-ն են ոսկե: 2 ոսկի, 4 արծաթ եւ 1 բրոնզ ունի Հայաստանը:

Այսօր ելույթ են ունենում 63 կգ քաշային կանայք, որոնց մեջ պատվիրակ չունենք: Վաղը հարթակում կլինի 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Իսկ մրցաշարի վերջին օրը՝ ամսի 18-ին, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն ու գերծանր քաշային (+75 կգ) Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter