HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում ոստիկանությանը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ոստիկանությանն ուղղված հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը,այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով,  որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ»  կպահանջեն՝  իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։

Հիշեցնենք, որ Յուրա Աթոյանը մի քանի այլ աջակիցների հետ միասին դանակահարությունից անմիջապես հետո գտնվել է Գյումրու բժշկական կենտրոնում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի մոտ և դեպքի առթիվ ցուցմունք է տվել հիվանդանոց ներկայացած ոստիկանության ներկայացուցիչներին։

Այս տեղեկությունը հայտնում ենք ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը և պահանջում համապատասխան քայլեր ձեռնարկել։ 

Յուրա Աթոյանի, Հիմնադիր խորհրդարանի որևէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որևէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնությանդրսևորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ Ոստիկանության վրա»։

Լուսանկարում Ռուդիկ Խաչատրյանն է:

Մեկնաբանություններ (3)

Գարեգին
Յուրա Աթոյանն է հերքել...
Գարեգին
էս ել Գևորգ Խաչատրյանի պատասխանը՝ http://www.aravot.am/2015/04/16/561827/
Գարեգին
Հրաչիկ Միրզոյան ինք հերքում է «Հիմնադիր խորհրդարան»ի այս հաղորդումը: Նաեւ, նա կրկնում է թէ կարող չի ասել թե էդ տղան է զինք դաշյունահարողը, մինչ «Հիմնադիր խորհրդարան»ը շարունակում է նրա պատկերը տարածել, հաստատելով թե ան է յանցագործը: տես՝ http://www.aravot.am/2015/04/16/561781/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter