HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկառուցվի Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը

Կառավարության այսօրվա նիստում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:

Որոշումը, ըստ կառավարության, կայացվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով: Գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ըստ որոշման, պետք է կառուցվի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, իսկ տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: ՓԲ ընկերության և տրանսպորտի և կապի նախարարության միջև կնքվել է համապատասխան պայմանգիր:

Էլեկտրահաղորդման օդային գիծն ունենալու է 230 կմ եկարություն և ձգվելու է Հրազդան ՋԷԿ-ից մինչև Շինուհայրի ենթակայան: Բանկի ընթացակարգերի համաձայն ընտրված շինարարության կապալառու` «Kalpataru Power Transmission LTD» ընկերությունն ավարտել է գծի նախագծման աշխատանքները: Սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է:

Կառավարությունը հիշեցնում է, որ նույն վարկային ծրագրի շրջանակներում 2014թ. սեպտեմբերի 11-ին ընդունվել է № 993-Ն որոշումը` էլեկտրահաղորդման գծի 5-րդ հատվածի (ՀՀ Սյունիքի մարզ) և 2014թ. նոյեմբերի 27-ին № 1322-Ն որոշումը` էլեկտրահաղորդման գծի 1-ին և 2-րդ հատվածների (ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր) օտարման ենթակա հողակտորների վերաբերյալ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին: Սա էլեկտրահաղորդման 3-րդ գիծն է: 

Հետագայում նմանատիպ որոշման նախագի, ըստ կառավարության, կներկայացվի նաև գծի վերջին` 4-րդ հատվածի համար (ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter