HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր արտարժութային պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2015թ.-ի ապրիլի 16-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումների տեղաբաշխումը:

Հատկանշական է, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջին անգամ է իրականացնում պարտատոմսերի թողարկում: Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 2,000,000 ԱՄՆ դոլար (1-ին տրանշ, SWISB1) և 3,000,000 ԱՄՆ դոլար (2-րդ տրանշ, SWISB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ: Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 3 տարի ժամկետայնությամբ, 7.5% արժեկտրոնի տոկոսադրույքով, 2,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB1), իսկ երկրորդ տրանշը՝ 4 տարի ժամկետայնությամբ, 8.0% արժեկտրոնի տոկոսադրույքով, 3,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB2): Յուրաքանչյուր թողարկման մեկ պարտատոմսի անվանական արժեքը 1,000 ԱՄՆ դոլար է:

SWISB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են:

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,000,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 2,000,000 ԱՄՆ դոլար : Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝  7.5 %:   

SWISB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են:

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 3,010,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել 3,000,000 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝  8 %:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter