HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհետ կորած Ֆրանսիայի քաղաքացու՝ 74-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Արմավիրում

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի  սպանությունը:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2011 թվականից անհայտ կորած համարվող կինն սպանվել է ՀՀ քաղաքացու կողմից։ Հարցաքննության ժամանակ քաղաքացի Գ.Խաչատրյանը հայտնել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանության մանրամասները։

 Քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ Գ.Խաչատրյանը մատնացույց է արել սպանության, դիակի գտնվելու վայրը և նրա մատնանշված վայրում հայտնաբերվել է մարդու կմախք։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Ֆրանսիայի քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեն՝ Գ.Խաչատրյանի հետ,  2011թ. դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել էր Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի մասին տեղեկություններ չկային:

 Դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Խաչատրյանը շահադիտական դրդումներով Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան թիվ 102 չվերթով վերջինիս հետ ժամանել է Հայաստան, մի քանի օր ապրել իր տանը, ապա դեղահաբերի միջոցով սպանել նրան, հափշտակել վերջինիս բանկային քարտերը և 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Այդ երկրի Մարաքեշ քաղաքում բնակվել է 74-ամյա կնոջ առանձնատանը, փորձել վերջինիս ֆինանսական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012 թվականի մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից և մեղադրվել խարդախության համար:

 Երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության արդյունքում 2015 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալ Գ.Խաչատրյանը տեղափոխվել է Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter