HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

BMW-ն պահպանում է իր առաջատար դիրքերը

2015 թվականի առաջին եռամսյակում, Գերմանական  «BMW AG»-ը շարունակում է գլխավորել պրեմիում դասին պատկանող ավտոմեքենաներ արտադրող համաշխարհային ընկերությունների ցուցակը: «Այս արդյունքները մասնավորապես  «X 5» և  «2-Series Active Tourer» մոդելներին պատկանող մեքենաների վաճառքի շնորհիվ են »,- գրում է «MarketWatch»- ը:  

«BMW AG»- ի կազմի մեջ են մտնում ` «BMW», «MINI» և  «Rolls-Royce» ընկերությունները: Այսպիսով անցած եռամսյակում ընկերությունը վաճառքի ցուցանիշներով առաջ է անցել հիմնական մրցակիցներից`«Audi »-ից և «Mercedes-Benz» -ից :

«BMW» ապրանքանիշի ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում ավելացել է 5,4%- ով, անցած 2014 թականի նույն եռամսյակի հետ համեմատած ` հասնելով մինչև  451 576  մեքենայի:

Վաճառքը ամենաշատը ավելացել է ԱՄՆ- ում` 8,4 %- -ով, այնուհետև Չինաստանում` 7,6- ով և Եվրոպայում ` 5,8 %-ով :

Չնայած «BMW» -ի առաջատար լինելուն, ընկերության վաճառքի աճման տեմպերը զիջում են մրցակից ընկերություններին, որը թույլ է տալիս `«Audi»  և «Mercedes-Benz» ընկերություններին կրճատել վաճառքի տարբերությունը: `«Audi» - ին առաջին եռամսյակում ավելացրել է վաճառքի ցուցանիշը  6,1 % -ով` հասցնելով մեքենաների վաճառքը մինչև` 438 250 -ի : ԱՄՆ- ում մեքենաների վաճառքը աճել է 14% -ով, իսկ Գերմանիայում 10 %- ով :

«Mercedes-Benz» ապրանքանիշի վաճառքը անցած եռամսյակում ավելացել է 14,8% -ով, հասնելով մինչև` 429 602 մեքենայի : Ավտոարտադրող ընկերությունը ամենաշատն է շահել եվրոպական շուկայի վերականգնումից `վաճառքի աճը կազմել է 16%, Չինաստանում`  16,6% :

«Nissan» ընկերությանը պատկանող  « Infiniti » ապրանքանիշին ավտոմեքենաների վաճառքը ,առաջին եռամսյակում ռեկորդային ցուցանիշ է գրանցել` 52 000 հազար ավտոմեքնա: Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 12%- ոց վաճառքի աճ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter