HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում 440 մարդ է տեղահանվել. հետաքննող լրագրողները բացահայտել են Համաշխարհային բանկի ծրագրերի հետևանքները

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հերթական հետաքննական նախագիծն է հրապարակել՝ «Տեղահանվածները և լքվածները»-ը: Այն բացահայտում է, թե ինչպես են Համաշխարհային բանկի խմբի՝ հզոր դրամային փոխատուի ծրագրերը աղքատության և տեղահանության հասցնում մարդկանց: ՀԲ-ն պարբերաբար չի հետևել իր իսկ մշակած կանոններին՝ պաշտպանել բնակչության խոցելի խավին:

Հետաքննությունն իրականացրել են 50 լրագրողներ 21 երկրներից, որպեսզի վավերագրեն ՀԲ-ի ձախողումները և դրանց հետևանքները մարդկանց կյանքի վրա: Լրագրողները ճանապարհորդել են տարբեր երկրներում, հարցազրույցներ վերցրել ազդակիր համայնքներից, վերլուծել ավելի քան 6000 բանկային փաստաթուղթ:

Այս հետաքննության շրջանակներում բացահայտվել են նաև Հայաստանում իրականացված ծրագրերը: IFIJ-ի տվյալներով՝ 4 նախագիծ՝ հաստատված և տեղահանման հնարավորությամբ իրականացվել է 2004 և 2013թթ. ընթացքում: Այդ ծրագրերը կազմում են Հայաստանում ՀԲ-ի ֆինանսավորած նախագծերի 7%-ը:

Հետաքննողները բացահայտել են, որ Հայաստանում 2011թ. 39 մլն դոլար արժողությամբ ՀԲ իրականացրած «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի» հետևանքով 440 մարդ է տեղահանվել:

Հնարավոր տեղահանման կատեգորիայում հայտնվել է ՀՀ-ում իրականացված ևս երեք ծրագիր՝ 18 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»՝ 2011թ.,  45 մլն դոլար արժողությամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը»՝ 2013թ. և 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը»:

«Հետքը» ՀԲ-ի հայաստանյան գրասենյակից փորձեց պարզաբանումներ ստանալ: ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը խնդրեց գրավոր ուղարկել հարցերը: Պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք:

Նշենք, որ երբ ICIJ-ը տեղեկացրել է ՀԲ-ին, որ իրենց հետաքննության արդյունքում բացահայտել են բանկային մարմինների սոցիալական անվտանգության «համակարգային բացերը», Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոնգ Կիմը խոստովանել է, որ բանկի վերաբնակեցման քաղաքականությանն առնչվող «լուրջ խնդիրներ» կան և խոստացել է բարեփոխումներ իրականացնել:  

ICIJ-ի նախագծի արդյունքում պարզվել է, որ վերջին տասնամյակում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված նախագծերի հետեւանքով ֆիզիկապես կամ տնտեսապես տեղահանվել է 3,4 միլիոն մարդ՝ նրանց հարկադրել են թողնել իրենց տները, վերցրել են հողատարածքները կամ ազդել նրանց ապրելակերպի վրա:

Մեկնաբանություններ (2)

ՀԱԿԱՌԵԺԻՄ
Ո՞վ չգիտի, թե ինչ այլանդակ մաֆիոզ կազմակերպություն է էդ Համաշխարհային բանկ ասվածը
Bruce Tasker
Good to see you keeping your eyes on the World Bank in Armenia. http://better-not-wb-the-wb.blogspot.co.uk/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter