HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է լսողական սարքեր տրամադրելու գործընթացը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի 30-ից 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանագամանքից, տրամադրում է ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր: 2015թ. լսողական սարքեր տրամադրելու գործընթացն արդեն մեկնարկել է: Լսողական սարքերի կարիք ունեցող անձինք դրանք կարող են ստանալ «Արթմեդ» բժշկական կենտրոնից (Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55ա, 3-րդ հարկ): Մասնագետը լսողական սարքը տրամադրում է անհատական հարմարեցումից և օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

 

 Լսողական սարքը ստանալու համար համապատասխան մասնագետին պետք է ներակայացնել   հետևյալ փաստաթղթերը`

 

1)  անձնագիր ( նաև պատճենը),

2) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,

3) քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` նրա    ծանրալսողության և լսողական սարքի կարիք ունենալու մասին տեղեկանք և  աուդիոմետրիայի եզրակացություն:

4) բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության տեղեկանք) և վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), եթե անձն ունի հաշմանդամություն և լսողական սարք ստանալու համար դիմում է առաջին անգամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter