HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային Ղարաբաղը միանում է Եվրոպական միության քաղաքական կառույցներին

Ապրիլի 17-ին Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որը գործում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

ԱԺԿ-ն սկսել է համագործակցել ԵԱԴ-ի հետ մոտ մեկ տարի առաջ, ինչը ժամանակի ընթացքում ավելի է խորացել: Արդյունքում, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանին հրավիրել են ԵԱԴ Գլխավոր ասամբելայի նախորդ նիստին, որտեղից էլ սկսվել է ինտեգրման գործընթացը, որը ներառում է երկու ԵԱԴ ուսուցողական այցեր Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև պարոն Ղուլյանի՝ 2014թ. հոկտեմբերին Բրյուսել կատարած այցը: Այսօր ասոցացված անդամակցությունը շնորհվել է ԱԺԿ նախագահ պարոն Ղուլյանին Գլխավոր ասամբելայում լսումներից հետո:

Այս անդամակցությունը առաջին դեպքն է, երբ Արցախի որևէ քաղաքական ինստիտուտ կամ մարմին միանում է ԵՄ կառույցի: Համաձայն ԵՄ պայմանագրերի, համաեվրոպական կուսակցությունները Եվրոպայում իրազեկության բարձրացման, քաղաքական կամք արտահայտելու և եվրոպական միասնականության առանցքային հիմնասյուներն են :

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է սուվերենության և իրենց համապատասխան տարածաշրջաններում կամ երկրներում ինքնակառավարման համար պայքարող քաղաքական կուսակցություններ: Դաշինքը սատարում է ինքնորոշման և ազգերի՝ իրենց ապագան կառուցելու իրավունքը: Այն ունի շուրջ 40 ազգային և տարածաշրջանային անդամ կուսակցություններ ԵՄ-ի ավելի քան 17 երկրներից: Եվրոպական խորհրդարանում այն ներկայացված է 12 պատգամավորներով:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը առանցքային դեր է ունեցել ԱԺԿ-ի և ԵԱԴ-ի միջև ամուր կապ հիմնելու գործընթացում՝ մշտապես կապի մեջ լինելով ԵԱԴ-ի ղեկավորության և անդամների հետ, բարձրացնելով ԵԽ պատգամավորների շրջանակում Լեռնային Ղարաբաղում տիրող բարդ իրավիճակի մասին իրազեկվածությունը, ինչի արդյունքում կայացել են տարբեր այցեր Արցախ: Հաջորդիվ, ՀԵԲ-ի նախաձեռնությամբ ոչ միայն իրականացվել են հաջողված միջոցառումներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մասին տաբեր Եվրոպական խորհրդարաններում և ԵԱԴ անդամ կուսակցությունների համապատասխան երկրների և տարածաշրջանների տարբեր կառույցներում, այլ նաև որոշիչ դեր են խաղացել ԱԺԿ-ի՝ ԵԱԴ անդամակցելու գործում»,-ասել է ԵԱԴ պատգամավոր Միգել Մարտինեզ Թոմին, ով ԵԱԴ-ի անդամակցության զեկուցողն է:

ԵԱԴ-ում ասոցացված անդամակցության կարգավիճակը նախատեսում է ինտեգրել քաղաքական կուսակցություններ ոչ-ԵՄ անդամ պետություններից, ինչպես ԵՄ քաղաքական ընտանիքների մեծամասնության դեպքում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter