HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Ինչպես նշված է կառավարության կայքում, հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ս.թ. ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն առաջարկել է նաիրիտցիներին՝ ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը: «Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ ջանք է գործադրում՝ «Նաիրիտ» գործարանում առկա խնդիրներին լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter