HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյան. «Միանշանակ է, որ Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժենք»

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առկա ինքնակամ, ապօրինի, ինչպես նաև հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանգրերի ժամկետները լրացած կրպակների ուղղությամբ սկսված գործընթաց շարունակական է: Այս մասին այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

«Շարունակելու ենք բանակցությունները սեփականտերերի հետ և ներկայացնելու ենք հարցի լուծման ընդունելի առաջարկներ: Միանշանակ է, որ Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժենք»,- նշել է Տարոն Մագարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները՝ մի շարք հատվածներում ընթացող ասֆալտապատման, ճաքալցման և բարեկարգման աշխատանքների վերջնակաժամկետ է սահմանվել նոյեմբերի 30-ը: Կանաչապատման նպատակով, ըստ պահանջվող քանակի, 12 վարչական շրջաններին հատկացվել են բուսահող և խոտի սերմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter