HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրուցելոզի դեպքեր Սոլակ համայնքում

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: 

Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդության օջախի և տան բոլոր անդամների նկատմամբ։ Կազմակերպվել են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ, սահմանվել է բժշկական հսկողություն: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք չեն ունեցել կլինիկական ախտանշաններ: Հոսպիտալացման, համապատասխան բուժման և կլինիկական վիճակի գնահատման համար նրանք ուղեգրվել են Աբովյանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք:

Համատեղ աշխատանքներ են իրականացվում թե՛ համայնքային կառույցների և թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Սոլակ համայնքի բնակիչների շրջանում կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ: Այս պահի դրությամբ նմուշառվել է 29 անձ: Հետազոտություններն ընթացքում են:

Համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter