HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերի գենոֆոնդը արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել. գիտնականներ

Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հետազոտություան կարևորագույն եզրակացություններից մեկն այն է, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Համաձայն նորագույն տվյալների՝ հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

«Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 20-ին` ժամը 10:00 –ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ): Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter