HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամորձատել պետք չէ խղճալ. որտե՞ղ դնել ստորակետը

Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի համար մեղադրող կողմը պահանջել է 15 տարվա ազատազրկում: «Հետքի» «Status» խորագրի ներքո ներկայացնում ենք Տեր-Պողոսյանի վերաբերյալ մի շարք հանրային անձանց կարծիքները:

-Սերոբ Տեր-Պողոսյանի համար ներկայացված պատժաչափը բավարարու՞մ է Ձեզ, թե՞ կողմ եք ամորձատմանը:  

Ֆելիքս Բախչինյան (գրող, Տեր-Պողոսյանի մասին 2 գրքի հեղինակ, ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նախագահ)- Ես Սերոբ Տեր-Պողոսյանի հետ ոչ մի հարց չունեմ պարզելու (անջատում է հեռախոսը):

Վիկտոր Դալլաքյան (ԱԺ պատգամավոր, քիմիական կաստրացիայի մասին օրենքի նախագծի հեղինակ)- Ես այսօր շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է երկու բան: Առաջին. ինչպես որ եվրոպական մի քանի երկրներում է՝ Լեհաստան, Չեխիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, կիրառվում է կամավոր կաստրացիա: Ընդ որում՝ սա քիմիական միջոց է, սրսկում են: Դրա համար ստեղծվում է բժշկական հանձնաժողով՝ հոգեբանի, սեքսապաթոլոգի ներգրավմամբ: Դուրս գալուց 6 ամիս առաջ այդ մարդուն իրենց կազմած եզրակացության հիման վրա առաջարկում են կամավոր կաստրացիայի ենթարկվել: Ինքը կարող է հրաժարվել: Երկրորդ կետը հետեւյալն է. եթե դեպքը կրկնվում է, բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ արդեն հարկադրական կաստրացիա է կիրառվում, որը ԱՄՆ-ի 8 նահանգներում կիրառվում է:

Փաստորեն, Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմ եք, որ Սերոբ Տեր-Պողոսյանն ու նրա նմանները «անցնեն այս օրենքով»:

Միանշանակ: ԱԺ-ում էլ ասացի, որ մանկապղծության նման դեպքերի դեմ պետք է պայքարել այսպիսի դրակոնյան մեթոդներով:    

Լարիսա Ալավերդյան (ԱԺ պատգամավոր)- Կարծում եմ, որ քիմիական կաստրացիան որպես ձեւ սկսում են կիրառել այն երկրներում, որտեղ սպառել են մնացած միջոցները՝ թե կանխելու եւ թե պատժելու:

Իսկ Հայաստանում մինչ այսօր դեռ նորմալ, մինչեւ անգամ մեր օրենսդրության ներքո առկա պատժելիության սկզբունքը չի աշխատել:

Այսինքն՝ եթե տեսնենք, որ մեկին այդ 15 տարով պատժելը չի զսպում եւ կանխարգելիչ նշան չէ նման հանցագործությունների համար, այդ դեպքում նոր պիտի մտցվի քիմիական կաստրացիայի մեթոդը:

Կարծում եմ, որ 15 տարին այսօր բավարար է:

Լուսինե Վայաչյան (գրող)- Ես դեմ եմ քիմիական ամլացմանը, որովհետեւ դրանով նրանից եկած վտանգը չի վերանում:

Դա նրան կարող է զրկել զուտ ֆիզիկական հնարավորություններից, բայց ուղեղի մեջ ոչ մի փոփոխություն չի կատարի:

Այնպես որ ես միանշանակ կողմ եմ ազատազրկմանը:

Ես գտնում եմ, որ նա վտանգ է ներկայացնում հասարակության համար, ու նրան պետք է որքան հնարավոր է երկար ժամանակով մեկուսացնել:

Ես ցմահ կտայի նման մարդկանց, մանավանդ որ մարդն իր մեղքը չի ընդունում ու ամեն կերպ փորձում է «պլստալ»:

Վրեժ Շահրամանյան (սեքսապաթոլոգ)- Քիմիական ամորձատումը լիովին չի վերացնում մարդու հակումները՝ այս դեպքում ուղղված դեպի երեխան: Ճիշտ է, այն սկզբնական շրջանում կարող է նույնիսկ լրիվությամբ վերացնել սեռական ցանկությունը, քանի որ ամորձիների վերարտադրողական ֆունկցիան լիովին ընկճվում է, բայց հետագայում աստիճանաբար կարող է էլի աճել, վերականգնվել, համենայն դեպս, նման միտում ունի: Այդ մեթոդը շատ երկրներում կիրառվում է, բայց մինչեւ հիմա հետազոտությունները չեն շարունակվել՝ պարզելու, թե արդյոք այն լրիվ կասեցնում է, թե ոչ, որովհետեւ ամորձիներից բացի նաեւ ուրիշ օրգան-համակարգեր նույնպես մասնակցում են մարդու սեռական ցանկության քիմիական պրոցեսներում:

Մինչեւ պատժի տեսակը սահմանելը պետք է պատճառները հասկանալ: Պեդոֆիլիայի արմատները մեծ մասամբ ընկնում են սեռահասուն տարիքի անհաջող ընթացքի վրա. մասնավորապես, ծանր ընտանիքից դուրս եկած երեխաները, հոգեսեռական որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ են նման իրավիճակի զոհեր դառնում:

Ամորձատումն ուղղակի զսպաշապիկի դեր կկատարի, ոմանց էլ կսթափեցնի, բայց հարցի լուծում չէ: Եվ հետո միգուցե դրանից մի ուրիշ հոգեկան հիվանդության արթնանա: Պեդոֆիլիան հեգեսեռական զարգացման խանգարում է, եւ այստեղ պետք է ավելի շատ շեշտը դնել հոգեթերապիայի վրա, մշակել հոգեթերապեւտիկ այնպիսի միջոցառումներ, որ անձին պատժելով հանդերձ՝ հոգեթերապեւտիկ ճանապարհով դուրս բերեն այդ վիճակից: Բուժումը պարտադիր չէ արվի հոգեբուժարանում: Կախված իրավիճակից՝ կարելի է այցելություններ կազմակերպել հոգեբույժի, հոգեթերապեւտի մոտ, անցկացնել սեանսներ:

Որպես բժիշկ, սեքսապաթոլոգ՝ ես կողմ եմ բուժական, լուսավորչական ճանապարհին, քան թե քիմիական ամորձատմանը կամ նման այլ մեթոդի, որի վերջնական արդյունքն ապացուցված չէ: 

Առաջին լուսանկարում՝ Ֆելիքս Բախչինյանը եւ Սերոբ Տեր-Պողոսյանը (լուսանկարը վերցված է Բախչինյանի կազմած «Բարության ուժը՝ Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան» գրքից)

Մեկնաբանություններ (6)

Hay_Axchik
Es hamamit em, Վրեժ Շահրամանյան (սեքսապաթոլոգ)- i karciqi het....
karen
Kareli e 4akatin, el mi hat nshan dajel, kam el mets spi goyacnel, wor hervic tesnoghn imana te in4pisi varqi ter e na!
karen
Amordzatel, amordzatel, amordzatel!
Maryam H
Ֆելիքս Բախչինյան` tujac koxmi nerkajacucich
Mleh
Ֆելիքս Բախչինյան` vartsou grchak.
Mleh Ishkhanian (Beirut)
Ամորձատել, պետք չէ խղճալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter