HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնական գնացքը սահմանել է համաշխարհային ռեկորդ

Ճապոնիայում թռչող գնացքը երկաթուղային տրանսպորտի արագության ռեկորդ է սահմանել: Գնացքի այդ ինովացիոն համակարգի հեղինակը` ճապոնական  JR Central ընկերությունը հայտարարել է, որ առավելագույն արագությունը կազմել է 590 կմ/ժամ: Արագության այդպիսի ռեկորդի ճապոնացիներին օգնել է հասնել մագնիսաքարշ համակարգը: Ինովացիոն գնացքը չի գնում ռելսերով, այլ օդային բարձիկների շնորհիվ սահում է գետնից ոչ շատ մեծ բարձրության վրա:  Ռելսերին չհպվելը հնարավորություն է տալիս նվազագույն էներգիա ծախսելով զարգացնել արագությունը: 

JR Central-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ գնացքը կարող է գնալ ավելի մեծ արագությամբ, այն հնարավոր է հասցնել  600 կմ /ժամի: Ճապոնացի ինժեներների ստաղծած գնացքը ոչ թէ տեխնոլոգիաների հնարավորությունների ցուցադրություն է, այլ ունի կոնկրետ նպատակ` ապահովել Տոկիո-Նագոյա քաղաքների միջեւ գերարագ կապ:  Նոր «երկաթգիծը» հնարավորություն կտա Տոկիոից Նագոյա հասնել ընդամենը 40 րոպեում:  Ծրագրի իրականացումը, չնայած գնացքի առկայությանը եւ փորձարկմանը, արագ չի լինելու: Ճապոնացիները շարունակելու են փորձակումները, որպեսզի բացառեն ցանկացած խնդրի առաջացման հնրավորություն: Բացի դրանից դեռ պետք է կառուցվի ճանապարհը: Համակարգը նախատեսվում է գործարկել 2027 թ., չնայած ճանապարհի առաջին հատվածը պատրաստ կլինի 2020-ին:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նախատեսւոմ է նոր գնացքը գովազդել արտերկրում: Հիմնական պոտենցիալ գնորդը Միացյալ Նահանգներն է: Ամերիկայում հսկայակական երկաթուղային գծեր կան եւ նրանց շատ հատվածներ վաղուց հնացել են: Կալիֆորնիան նախատեսել է զարգացնել երկաթուղային ցանցը, որով գնացքները կարող են շարժվել 200 կմ/ժամ արագությամբ: Հիմնական հատվածը` Սան Ֆրանցիսկո- Լոս Անջելեսը նախատեսվում է գործարկել 2029 թ.-ին:

Նշենք, որ Չինաստանում արդեն կա մագնիսային բարձիկներով աշխատող գնացք, որի արագությունը հասնում է 431 կմ/ժամի: Այդ գնացքի համար հատուկ կառուցված է 30,5 կմ երկարությամբ ճանապարհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter