HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել են կենսաթոշակային ֆոնդերի նոր խմբագրությամբ կանոնները

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի18-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում և «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի կայքէջը:

ԿԲ խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները,  «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter