HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների երկրորդ օրը՝ ապրիլի 18-ին, մեր մարզիկներից ևս երեքն արժանացան մեդալի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյան /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանն ուժեղագույնն էր:

Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների:

Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter