HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Բեռլինում ցուցարարները պահանջում են ճանաչել Ցեղասպանությունը

Բեռլինում ապրող մի շարք ազգային փոքրամասնություններ և տեղացիներ ապրիլի 18-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցույցի էին դուրս եկել: Գերմանական «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» կողմից կազմակերպված ամենամյա ցույցին այս տարի մոտ 100 մարդ էր մասնակցում: Ցուցարարները պաստառներով ու վանկարկումներով Թուրքիայի դեսպանատան մոտից շարժվեցին դեպի Բունդեսթագ, որտեղ Գերմանիայի կանցլերի ներկայացուցչին հանձնեցին նամակ, որով կոչ էին անում 1915-ի դեպքերն ընդունել որպես Ցեղասպանություն։

«Մենք ցույց ենք անում ընդեմ Գերմանիայի և Թուրքիայի լռությանը հայերի ցեղասպանության հարցում: Օրեցօր ցուցարարների թիվը շատանում է և մենք սպասում ենք և  հուսով ենք, որ  ցեղասպանությունից 100 տարի անց գերմանական կառավարությունը կճանաչի այդ իրողությունը որպես ցեղասպանություն: Անհնար է կանխել ապագա ցեղասպանությունները, քանի դեռ չեն ճանաչվել ու դատապարտվել կատարվածները»,- ասաց «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար Թեսսա Հոֆմանը: 

Մեկնաբանություններ (1)

Արամազդ
Հարգելի Հետք, Նախ շնորհակալ եմ, որ դուք կաք: Վերջերս շատ է ասվում եւ գրվում Ցեղասպանության մասին ու շեշվում է, որ թուրքերին ոչ միայն աջակցել են հրեաներն ու գերմանացիները այլեւ կազմակերպել են ցեղասպանությունը, ահա թե նրանք ինչու չեն ճանաչում հայոց մեծ եղեռնը որպես ցեղասպանություն: Երիտթուրքերից շատերը հրեաներ են, որ կրոնափոխվել են մուսուլմանների եւ կազմակերպել գենոցիդը: Խնդրում եմ ձեր տեսակետները, ապացույցները: Հրավիրում եմ քննարկման: Շնորհակալություններս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter