HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարներից մեկը ձերբակալվել եւ ազատ է արձակվել

Իսպանիայում ձերբակալվել է ԱՄՀ- ի նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն (Rodrigo Rato), նրան կասկածում են ֆինանսական խարդախությունների մեջ: Իսպանիայի ոստիկանությունը համագործակցելով մաքսային  ծառայության հետ խուզարկություն է կատարել Մադրիդի Ռատոի բնակարանում:

ԱՄՀ- ի նախկին զեկավարին կասկածում են խարդախության, փողերի լվացման (ընդհանուր առմամբ 12 միլիոն եվրո) և ունեցվածքը թաքցնելու մեջ:

Որոշ ժամանակն անց Ռատոին ազատ են արձակել, որից հետո հրապարակվել է նրա հայտարարությունը. «Ես համզված եմ  արդարադատության մեջ և ակտիվ համագործակցել եմ նրանց հետ(քննչական մարմինների): Այժմ ես ազատության մեջ եմ, ընտանիքիս հետ գտնվում եմ իմ տանը»:

Ռատոին և մի քանի բանկիրների կասկածում են ֆոնդային շուկայում բորսայի արժեթղթերի անօրինական մանիպուլյացիայի մեջ: Դրան մասնկացել է 2011 թվականին նրա կողմից ղեկավարվող  «Bankia» խումբը: 

Ընկերության բաժնետոմսերը առաջին անգամ հրապարակային վաճառքից  մեկ տարի հետ, Եվրոպայի ճգնաժամի ընթացքում  «Bankia»-ն ֆինանսական աջակցություն է խնդրել Իսպանիայի իշխանությունից  և ստացել 23,5 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ հազարավոր շարքային ներդրողներ կորցրել են իրենց բանկում պահվող խնայողությունները: Այս ժամանակահատվածում «Bankia» հայտնվել էր սնանկության եզրին:

1996 – 2004 թվականներին, Ռոդրիգո Ռատո զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2004 – 2007 թվականներին զբաեղեցրել է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը: 2010 թվականին  Ռեյդան դարձավ «Bankia»- ի գործադիր տնօրեն: 2012-ին` «Bankia»-ից հեռանալուց հետո նա դարձավ  Telefónica հեռահաղոդրակցության ընկերությունում Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի երկրենրի գծով խորհդրական:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter