HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ ու Ջավահիր Ծառուկյանները թանկարժեք զարդերի սիրահար են. կինը մեկ տարում 1 մլն դոլարի զարդ է գնել

490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ զարդերի, շքեղ կահույքի, բաժնետոմսերի ու անշարժ գույքի «սիրահար» է:

Պատգամավորն ունի 641.130 եվրո արժողության ննջարանի կահույքներ, ինչպես նաև 126.820 եվրո արժեքով ճաշասենյակի կահույք: Ադամանդե քարերով նրա ձեռքի ժամացույցն արժե 300.000 դոլար, ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը՝ 500.000 դոլար, որից պատգամավորը երկու հատ ունի: Գ. Ծառուկյանի ադամանդե քարերով ոսկե 3 մատանիների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 700 հազար դոլար:

Նա գրեթե ամեն տարի իրականացնում է առևտրային ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառք: Ձեռքբերված նոր բաժնետոմսերն էլ ապահովում են նրա եկամուտների առյուծի բաժինը:

Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռքբերված և օտարված արժեթղթերը և այլ ներդրումները՝ ըստ տարիների

 

2011

2012

2013

2014

Ձեռք է բերել

12.076.173.500 դրամ

13.987.356 եվրո

5.069.990.000

դրամ

20.495.884.470 դրամ

49.172.000 բելառուսական ռուբլի

Օտարել է

3.800.000.000

---

---

12.221.400.000 դրամ

987.356 եվրո

 

Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 4.5 մլն դրամ, մնացածը՝ տարբեր ընկերություններից ստացած շահաբաժիններն են, փոխառություններից ստացած տոկոսները և այլն:

Գագիկ Ծառուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ ըստ տարիների

 

2008

2009

2011

2012

2013

2014

 

Եկամուտ

դրամ

7.705.644.568

9.670.820.303

5.319.593.439

1.733.729.343

6.867.742.270

3.131.464.565

դոլար

933.668

126.000.000

60.081.830

16.501.706

25.372.854

 

եվրո

---

439.222

40.000.000

---

150.000

2.460.034

 

Դրամական միջոց

դրամ

---

---

280.570.000

307.600.000

25.564.700.000

33.976.900.000

դոլար

---

---

23.834.000

31.300.000

41.415.000

30.373.000

եվրո

---

---

25.786.000

22.070.000

23.894.500

26.352.000

Անշարժ գույք

 

Շենք, շինություն

---

Բնակելի տուն՝ հողամասով

---

Հասարակական նշանակության շինություն

Հողամաս

 

Շարժական գույք

 

Գնել է

«Նիսան Պատրուլ»

«Ռոլլս-Ռոյս կուպե Ֆոնտոմ»

 

---

Երկու հատ «TOYOTA LAND CRUISER 200 4.0»

«TOYOTA TUNDRA 5.7»

Օտարել է

---

«Մերսեդես Բենց S500»

 

---

 

 

Օտարված անշարժ գույք

Շենք, շինություն

---

Հողամաս

---

Հասարակական նշանակության շինություն

Հողամաս

Հողամաս

 

Ինչ վերաբերում է ձեռք բերված գույքին, ապա 2011թ. մոտ 75 մլն դրամով գնել է բնակելի տուն իր հողամասով, նույն տարում 23 մլն դրամով վաճառել է հողամասերից մեկը: 2013թ. 4 մլրդ 865 մլն դրամով գնել և նույն տարում էլ վաճառել է հասարակական նշանակության շինություն, 100 մլն դրամով օտարել է նաև հողամաս: Նույն տարում գնել է երկու հատ «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 18 մլն 270 հազար դրամով: 2014թ. 52 մլն դրամով գնել է հողամաս, ևս մեկը վաճառել է մոտ 86 մլն դրամով: Գագիկ Ծառուկյանը անցյալ տարի ձեռք է բերել «TOYOTA TUNDRA 5.7» մակնիշի ավտոմեքենա՝ 37.000 դոլար արժեքով:

Բացի նշվածները Գ. Ծառուկյանը ունի նաև «BMW X-5», «Տոյոտա Պրադո V-6», «Ջիփ Վրանգլեր P6-4.0», «Ռոլլս Ռոյս B12-6.7», «Ռենջ Ռովեր սպորտ 4.4» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատգամավորի կինը ևս զգալի միջոցներ ունի, որոնց մի մասը գոյացել է ամուսնու նվիրատվություններից ու իր շահաբաժիններից: Ջ. Ծառուկյանը ևս ներգրավված է բիզնեսում և ընկերություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլև սահմաններից դուրս: Օրինակ՝ 2011թ. Գագիկ Ծառուկյանը կնոջը նվիրել է 11 մլրդ 850 մլն դրամ: Ջավահիր Ծառուկյանը նույն տարում 11 մլրդ 826 մլն դրամով ընկերություններից մեկում ձեռք է բերել բաժնեմաս: 10 մլրդ 202 մլն դրամի բաժնեմաս էլ գնել է 2013թ.:

Ջավահիր Ծառուկյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ ըստ տարիների

 

2011

2012

2013

2014

 

Եկամուտ

11.850.562.800

1.439.880 դրամ

315.700 դոլար

336.000 եվրո

10.201.925.000 դրամ

700.000 դոլար

4.800.775 դրամ

239.000 դոլար

284.700 եվրո

Դրամական միջոց

21.700.000

30.150.000

25.357.000 դրամ

31.000 դոլար

22.700.000 դրամ

25.700 դոլար

30.400 եվրո

 

Թանկարժեք գույք

 

---

 

---

 

8.534.425 սպասք

490.000 դոլար պլատինե կախազարդ,

470.000 դոլար պլատինե մանյակ,

25.000 դոլար ականջօղ,

35.000 դոլար

ապարանջան

 Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մի շարք ընկերություններում բաժնետեր է: Նա մոտ 40 առևտրային ընկերություններում ունի բաժնեմասեր կամ միանձնյա սեփականատեր է: Բացի տեղական ընկերություններից՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռից, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանից, «Կոտայք» գարեջրի գործարանից, «Բելլեզա» խանութից, Օնիրա Քլաբից, «Արարատցեմենտ» գործարանից, «Փարավոն» ռեստորանային համալիրից, գազալցակայաններից, «Շուստով» առևտրի տնից և այլն, Գագիկ Ծառուկյանին է պատկանում նաև բուլղարական «Գորնա Բանյա» հանքային ջրերի շշալցման գործարանի 90%-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող «Ռիգա» հյուրանոցի 100% բաժնեմասը, մի քանի ընկերություններ Բելառուսում:

Գագիկ Ծառուկյանին է պատկանում նաև Ռուսաստանի դաշնությունում գործունեություն ծավալող «Превелон Консалтинг Лимитед» ընկերության բաժնետոմսերի 33.34%-ը: Այս ընկերությունը հիմնականում զբաղվում է ոգելից խմիչքների արտադրությամբ:

Գագիկ Ծառուկյանի բիզնես կապերը Մոսկվայի հետ նոր չեն: Նրա ընկերությունները «հերթափոխով» իրականացնում են ՌԴ նախագահական գրասենյակի խմիչքների և այլ ապրանքների մատակարարման գործառույթը: Այսպես,  «Մուլտի Գրուպ» ընկերությունը Կրեմլի կարիքների համար խմիչք մատակարարելու արտոնագիր էր ստացել դեռևս 2010թ.: 2011թ. նման լիցենզիա ստացել է նրա մեկ այլ՝ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանը, այնուհետև դարձյալ «Մուլտի Գրուպը»: Դրանից հետո ՌԴ նախագահական նստավայր ապրանքներ մատակարարելու թույլտվություն է ստացել «Превелон Консалтинг Лимитед» ընկերությունը, որտեղ էլ Ծառուկյանը բաժնեմաս ունի:

Ռուսական այս ընկերությունը զբաղվում է նաև սննդամթերքի և ծխախոտի մեծածախ առևտրով, բեռների փոխադրմամբ և այլն:

Մեկնաբանություններ (5)

Մեսրոպ
Այս մարդը աչքիս լույսը չի, բայց չեմ կարծում որ մյուս իշխանաորների կանայք սրա կնոջից քիչ ոսկեղեն է գնում տարեկան:
Z.G
Комментарий ...Մի բան չեմ հասկանում,ինչի համար եք գրում այս հոդվածները,ինչի համար եք գրում թե ով,որտեղ, ինչ կամ ինչեր ունի:Ավելի եք մարդկանց հուսահատության գիրկը գցում:Ինչ եք ուզում սրանով ասել:ՈՒզում եք ասել ,որ անարդարթյուն կա մեր երկրում,որ ամեն բան թանալեցին,գողացան ու շարունակում են սեփական ժողովրդի դեմքին թքելով անել ինչ ուզում են,դրա մասին գրել պետք չէ,արդեն զգում ենք ու գիտենք: Թե ուզում եք մարդկանց ավելի զգալ տալ,որ նրանք այնքան անճարակ,ապաշնորհ ու թշվառ են,որ որ ոչինչ չունենք:Արդեն գիտենք ինչ անարդարություններ են կատարվում մեր երկրում:Եթե գիտեք թե ինչպես կարելի է որևէ բան անել այս վիճակից դուրս գալու համար,ասեք,եթե ոչ ,իզուր մարդկանց հոգիները ավելի մի պղտորեք:
Arman.M
Մարդիկ հարուստ են, ինչ կարող ենք ասել? Մեր մյուս մեծահարուստների համեմատ Ծառուկյանը գոնե գիտակցում է, որ իր հարստությունը միմիայն իր ջանասիրության, հմտության, հնարամտության, ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնելու, որոշումները հստակ իրագործելու, բիզնես մտածելակերպի և այլ որակների հաշվին չեն, այլ նաև հասարակ ժողովրդի ` որպես աշխատուժ, սպառող և այլն... Դա դրսևորվում է նրա կողմից սպորտին, կրթությանը, գիտությանը, երիտասարդներին, գյուղացիներին (հատկապես սահմանամերձ գյուղերի) և այլն և պարզապես հարարակ մարդուն օգնելու պատրաստակամությամբ և պատրաստականությամբ:
հազար երանի
գոնե ինչ-որ մեկը մեր երկրում գեղեցիկ կյանք է վայելում, հազար երանի
Արմենակ Եղիայեան
Բարեկամնե՛ր, Ստորև բերուած հատուածին մէջ և այլուր տասնորդական կոտորակը և ամբողջական թիւերը հաւասարապէս կէտով ներկայացուցած էք. սա ընդունելի բան չէ՛: Տասմնորդական կոտորակը պէտք է ստորակէտով ներկայացուի, այսպէս՝ 118,55: «Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter