HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոլակ համայնքում բրուցելոզ է հաստատվել 9 հիվանդի մոտ, 7 հիվանդ հոսպիտալացված է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:

Ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:  Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, և տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են:

Ապրիլի 17-ին և 18-ինՍոլակ համայնքի բրոցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է ևս 6 անձի մոտ:Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը:

Սոլակ համայնքում այժմ 9 հիվանդ կա, որից 7-ը հոսպիտալացված են:  Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Բնակչության շրջանում իրականացվել է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Այժմ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Կոտայքի մարզի այլ համայնքերում: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter