HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:

Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter