HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը 2,5-1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային

Րոպեներ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստան-Ուկրաինա մրցավեճի վերջին` Մովսեսյան-Էլյանով պարտիան, որտեղ գրանցվեց ոչ-ոքի: Մինչ այդ Արոնյանը սպիտակներով հաղթել էր Պոնոմարյովին, իսկ Իվանչուկ-Սարգսյան, Մոիսեենկո-Մելքումյան պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի: Այսպիսով` Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով եւ վաստակեց առաջին 2 միավորը: Հիշեցնենք, որ երեկ մեր թիմը 1,5-2,5 հաշվով զիջել էր Իսրայելի ընտրանուն:

Մյուս մրցամարտերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Չինաստան-Հունգարիա` 2-2, Եգիպտոս-Իսրայել` 2-2, Հնդկաստան-ԱՄՆ` 2-2, Կուբա-Ռուսաստան` առայժմ 1,5-1,5: Շարունակվում է Գրիշչուկ-Դոմինգես պարտիան: Հատկանշական է, որ ավարտված 19 պարտիաներից 16-ում գրանցվել է ոչ-ոքի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter