HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոչումով բժիշկ». ցեղասպանության հետևանքները մարդու հոգեկան առողջության վրա

«Ադա Թադևոսյան» անունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս պատկերացում կազմելու մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման մասին: Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության հիսունից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: 

«Կյանքը կազմված է սթրեսներից և դրանց շարունակական հաղթահարումից»,- ասում է հոգեբույժը` ժպտալով ավելացնելով հոգեբույժների շրջանում տարածված մի ասույթ. «մի անգամ Աստված հարցնում է Նոյին` տառապում ես Նոյ, ուրեմն մարդ ես դառնում»: 

Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների հանդեպ, որի առաջացման պատճառների և հաղթահարման մասին Ադա Թադևոսյանը գիտի գրեթե ամեն ինչ:

Նրա գնահատմամբ` դինաստիան, տոհմը սոցիալական գնահատականն է մեկ փրկված կյանքի: Պատահական չէ, որ ընտանիքի պատմությունը նա սկսում է հորից Սիմոն Թադևոսյանից: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Տրապիզոն նահանգում: Սիմոնը ճակատագրի բերումով հայտնվում է մանկատանը, Մեծ եղեռնից շատ մազապուրծների նման անցնում բազում դժվարությունների միջով:

Պատմական հայրենիքում 1910թ. ընտանեկան լուսանկարը կարծես առ այսօր, 100 տարի անց, խորհրդանշում է գաղթի ճանապարհը, ահը, սարսուռը, պատմական հայրենիքը կորցնելու ամբողջ ցավը, որոնք Ադա Թադևոսյանի համոզմամբ` անջնջելի հետք են թողնում մարդու գենետիկ հիշողության մեջ` փոխանցվելով սերնդեսերունդ: 

Այդ մասին են վկայում նաև տրասնգեներացիոն հետազոտությունները, որոնք նույնպես վկայել են սերունդների ճակատագրի, «կյանքի սցենարի» վրա ցեղասպանության ազդեցության փաստի մասին: Այն վնասները, որոնք ստանում են մարդիկ այնպիսի հասարակական աղետի ժամանակ, ինչպիսին է ցեղասպանությունը իրենց հետք են թողնում հաջորդող երեք-չորս սերունդների վրա:

Բժիշկի ուղին են ընտրել նաև անվանի հոգեբույժի երեխաները: Նրա ավագ որդին` Արթուր Գրիգորյանը  ԱՄՆ-ում պահանջված նյարդավիրաբույժ է, ով մեծ ներդրում ունի Հայաստանում  մի շարք կրթական և առող5ապահական ծրագրերի, մասնավորապես  Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի բացման գործում:

Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներն անգամ հեռավոր Ամերիկայում բարձր են պահում Հայաստանի պատիվը: Հեղինակավոր ամսագրերի շապիկին պարբերաբար հայտնվող Ռուբեն Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի կտրսեր որդին, ևս ընտրեց բժիշկի մասնագիտությունը:

Շուրջ տասը տարի է նա զբաղվում է ակնաբուժությամբ, կամ ինչպես ինքն է բնորոշում «սիրած գործով»:

Ռուբեն և Արթուր Գրիգորյանների քույրը` Աննան, այժմ նույնպես ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի անգլո-իսպանական ֆակուլտետը, դրանից հետո ուսումը շարունակել նույն բուհի երևանյան տնտեսական մասնաճյուղում: Արտերկրում բնակելու տարիներին նա նույնպես որոշել է կապել իր կյանքը բժշկության հետ: Քննություններն հանձնելուց հետո նա կհաստատի իր բժիշկի դիպլոմը` մասնագիտանալով նյարդաբանության կամ մանկական բժշկության ոլորտում:

Ամբողջական նախագծին կարող եք ծանթանալ այստեղ`  տեսքստվիդեո 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter