HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը կարող է հիվանդանալ ոսկու տենդով

Ռուսաստանի  վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է գերատեսչություններին փոփոխություն կատարելու ընդերքի վերաբերյալ օրենքում եւ հնարավորություն տալ անհատ ձեռներեցներին լվացման եղանակով ոսկի արդյունահանել:

Այս հանձնարականը տրվել է  ապրիլի 20-ին  Հեռավոր արևելքում տնտեսության զարգացման եւ սոցիալական կայունությանը նվիրված խորհրդակցության ընթացքում:Պետդումայում է գտնվում նոր օրինագիծ որով նման հնարավորություն է տրվելու անհատ ձեռներեցներին: 

Ըստ այդ նոր օրինագծի` Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի ոսկի փնտրել այն տարածքներում, որոնք արդյունաբերական նշանակություն չունեն: Պետդուման արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը,  այն  կներկայացվի երկրորդ ընթերցման:

Ըստ այժմ գործող օրենքի Ռուսաստանում ոսկի կարող են արդյունահանել միայն իրավաբանական անձինք (կազմակերպություններ): Միևնույն ժամանակ լվացման եղանակով ոսկու ապօրինի արդյունահանումը տարեկան կազմում է 10 տոննա: Այս մասին նշված է նոր օրինագծին կից փաստաթղթերում: Նման եղանակով ոսկու արդյունահանումը Ռուսաստանում 100 տարվա պատմություն ունի: Ոմանք կատակով ասում են, որ նորից սկսելու է ռուսական ոսկու տենդը

Աղբյուրը` vesti.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter