HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ շախմատիստուհիները հաղթել են եգիպտացիներին՝ 3-1

Քիչ առաջ չինական Չենդու քաղաքում ավարտվեց կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստան-Եգիպտոս մրցավեճը, որում մեր թիմը 3-1 հաշվով հաղթանակ տարավ: Առաջին երեք տախտակների վրա Դանիելյանը, Մկրտչյանը եւ Կուրսովան առավելության հասան մրցակիցների հանդեպ, իսկ չորրորդ տախտակի վրա Գաբոյանը սեւերով պարտություն կրեց: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր թիմը 1-3 հաշվով պարտվել էր Չինաստանին, իսկ երեկ 2-2 խաղացել ռուսների հետ:

Այս պահին ավարտվել է նաեւ ԱՄՆ-Ղազախստան մրցամարտը. գրանցվել է 2-2: Ամերիկացիների առաջին խաղատախտակի վրա հաղթանակ է տարել մեր հայրենակցուհի Տաթեւ Աբարահամյանը:

Շարունակվում են Ուկրաինա-Հնդկաստան, Վրաստան-Լեհաստան, Չինաստան-Ռուսաստան մրցավեճերը: 3 տուրից հետո Հայաստանի կանանց ընտրանին ունի 3 միավոր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter