HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության»

Այսօր ապրիլի 21-ին հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, որը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ. 

Երրորդ հորիզոնականներն զբաղեցրեցին Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Գրիգոր Սահակյանը /պատանի, 87կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների արժանացան պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում  Էդիկ Պետրոսյանը գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:  

«Զվարթնոց» օդանավակայանում նորընծա չեմպիոնը, ով ի դեպ զինվորական է, ծառայությունն անցկացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում,  հայտարարեց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլոր անմեղ զոհերի հիշատակին և հատկապես նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության, զենք վերցրին, պաշտպանեցին մեր ազգի պատիվը, կյանքը, հայրենիքը, կռվեցին ու հաղթեցին»:

Մեկնաբանություններ (1)

Ani
Jan!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter