HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքում հայտնաբերվել է բրուցելոզի 19 դեպք

Բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Կոտայքի մարզում շարունակում է  իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Հիվանդության հետագա տարածումը կանխելու և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ապրիլի 19-ին Կոտայքի մարզի բնակչության շրջանում լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է 219 նմուշառում։ Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է բրուցելոզի 19 դեպք: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է, որ բոլոր հիվանդները շփում են ունեցել իրենց իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Հետագա բուժման կազմակերպման և հոսպիտալացման անհրաժեշտության ճշտման նպատակով կազմակերպվել են բժշկական զննություններ:

ՀՀ առողջապահության նախարարությունն համագործակցված աշխատանքներ է  իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ: Բնակչության շրջանում շարունակվում է  առողջ ապրելակերպի քարոզչությունը և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter