HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին բաց նամակով դիմում է գլխավոր դատախազ Կոստանյանին

 Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ 
Զադա Ղուլիի Բրոյանից

Բաց նամակ 

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին

Հարգելի պարոն Կոստանյան, Արմավիրի քննչական բաժնի անօրինկանությունները շարունակվում են: Խնդրում եմ փրկեք իմ ընտանիքը կործանումից: Իմ ընտանիքը գոյատևում է ոչխարաբուծությունից ստացված եկամուտով, սակայն իմ ընտանիքը զրկվեց այդ գոյատևման աղբյուրից, քանի որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանը վրարերթի ենթարկեց իմ թվով 35 ոչխարները և չի ցանկանում հատուցել ինձ պատճառած վնասը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. փետրվարի 3-ի որոշմամբ իմ բողոքը բավարարվեց, և որոշվեց վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել թիվ 65100414 քրեական գործով վերացնելու իմ իրավունքների խախտումները: 

Դրանից հետո գործի քննությունը կրկին հանձնվեց նույն քննիչին, որը կրկին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Քննիչը քննությունը իրականացրեց միակողմանի, այն իրականացրեց հօգուտ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանի: Դեպքի վայրի լուսանկարներով, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ մարդ կարող են վկայել, որ դեպքի վայրում մառախուղ չի եղել, սակայն քննիչը հաշվի չի առել այդ լուսանկարները, ինչպես նաև չի հարցաքննել այդ մարդկանց, փոխարենը հարցաքննել է Տոնական Ղազարյանին և նրա որդուն, որոնց ցուցմունքների հիման վրա հաստաված է համարել, որ իբր դրսում մառախուղ է եղել:

Նշեմ, որ դրսում մառախուղ լինելու հանգամանքը հաշվի առնելով փորձագետը եզրակացություն է տվել իմ 35 ոչխարների վրաերթի կապակցությամբ Տոնական Ղազարյանի մեղքի բացակայության մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քրեական գործով վարույթը կարճված թիվ 62212014 քրեական գործի նախաքննության ընթացքում գործով Կիրակոս Երիցյանը հայտնել է, որ դեպքի պահին դրսում մառախուղ չի եղել, սակայան դրանից հետո երբ Արմավիրի քննչական բաժնի քննիչն է նրան հրավիրել հարցաքննության, վերջինս հայտնել է, որ իբր դրսում մառախուղ եղել է: Կարծում եմ, որ Կիրակոս Երիցյանի ցուցմունքի փոփոխությունը ևս պայմանավորված է գործի ելքով Արմավիրի քննչական բաժնի սկսզբունքային շահագրգռվածությամբ:

Հարգելի պարոն Կոստանյան ևս մեկ անգամ խնդրում եմ Ձեզ օգնեք արդարադատության հասնելու համար, քանի որ ես իրոք նման անօրինականությունների դեմ ի վիճակի չեմ պայքարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter