HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ու Սոլակում գրանցված բրուցելոզի մասին

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:

Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:

Այդուհանդերձ, եթե սպանդանոցը պահպաներ կենսաանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի:

Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ սպանդանոցը չի գործում, հետագայում հնարավոր վտանգները կանխելու նպատակով կենսաանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքները (այդ թվում՝ խորհրդատվություն) նպատակահարմար է իրականացնել սպանդանոցի շահագործումից առաջ:

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գրանցված վերջին դեպքի կապակցությամբ էլ տեղեկանում ենք, որ խնդիրը գտնվում է ծառայության ուշադրության կենտրոնում, անաասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:

Ուսումնասիրությունները շարունակվում են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ:

Ինչ վերաբերում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ վակցինացիայի հնարավոր ռիսկերին, ապա ներկայումս ընթանում են մասնագիտական քննարկումներ ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ անկախ փորձագետների հետ: Քննարկումների ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter