HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անթերի» ադամանդը վաճառվել է 22,1 մլն դոլարով

Նյու Յորքում աճուրդի մուրճի հարվածից րոպեներ հետո վաճառվել է մի հսկա ադամանդ: Այդ թանկարժեք քարը անվանում են «անթերի», իսկ նրա գինը  ռեկորդային է եղել: Գնորդին երկար փնտրելու կարիք չի եղել: Երեք րոպե հետո գնորդն արդեն հայտնվել է: Անգույն ադամանդի քաշը 100 կարատ է: Այն չունի տեսանելի թերությունները, եւ դա հազվագյուտ է քարի այս չափի համար: Աճուրդը սկսվել էր բարձր մեկնարկային գնով` 19 միլիոն դոլարով: Սակայն այն չի հաջողվել վաճառել վերին շեմի գնով` 25 մլն դոլարով:

Գործարքը դարձել է Նյու Յորքի աճուրդների պատմության մեջ ռեկորդային: Ինչպես հաճախ է պատահում աճուրդներում, այս դեպքում էլ գնորդը ցանկացել է մնալ անանուն, իսկ  աճուրդին մասնակցել է հեռախոսով: Ըստ Նյու-Յորքի «Սոթբի» ( Sotheby's) աճուրդի տան տեղեկատվության` վերջին 25 տարիներին վաճառվել է ընդամենը վեց «իդեալական» ադամանդ, որոնց քաշը հասնում էր 100 կարատի:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter