Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Շախմատ. Հայաստան-Ղազախստան՝ 2-2



Քիչ առաջ Չինաստանում ավարտվեց կանանց շախմատի աշխարհի առաջնության Հայաստան-Ղազախստան մրցավեճը, որում գրանցվեց 2-2 հաշիվ: Առաջին տախտակի վրա Դանիելյանը սպիտակներով հաղթանակ տարավ Աբդումալիկի նկատմամբ, Սադուակասովա-Մկրտչյան, Դավլետբաեւա-Կուրսովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Գալոյանը սպիտակներով պարտվեց Նախբաեւային:

Մյուս մրցավեճերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Վրաստան-Ուկրաինա՝ 2,5-1,5, Չինաստան-Լեհաստան՝ 3-1, Ռուսաստան-Եգիպտոս՝ 4-0: ԱՄՆ-Հնդկաստան մրցավեճում առայժմ 1-2 է. առաջին տախտակի վրա շարունակվում է Աբրահամյան-Կոներու պարտիան:

5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով միանձնյա գլխավորում է Վրաստանը, Ռուսաստանն ունի 8, Չինաստանը՝ 7, Հայաստանը՝ 6 միավոր:     

Թարմացված. (16:20) Հումփի Կոներուն սեւ խաղաքարերով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Տաթեւ Աբրահամյանին, այսպիսով՝ ԱՄՆ-Հնդկաստան՝ 1-3: 

Լուսանկարը՝ chengdu2015.fide.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ