HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրահայերը նույնպես միացան Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը

էմմա Պետրոսյան

Չնայած տեղատարափ անձրևին՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը երեկ սովորականից մարդաշատ էր: Հարյուրավոր վիրահայեր հավաքվել էին եկեղեցու բակում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը և ուղիղ կապի միջոցով հետևելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին: Սրբադասման արարողությունից հետո եկեղեցու բակում հավաքված հայությունը շարժվեց դեպի Վակե այգի, որտեղից էլ արդեն ջահերը ձեռքներին, վանկարկելով՝ «Ճանաչում, դատապարտում, հատուցում», «Պայքար», «Թուրքիա՝ մարդասպան», հարյուրավոր վիրահայեր շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:

Երթն ընթացավ առանց միջադեպերի, դեսպանատան մոտ արդեն երթի մասնակիցներին սպասում էին ոստիկանները, ովքեր, սակայն, որևէ կերպ չխոչընդոտեցին բողոքի ցույցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter