HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում ապրիլի 23-ին և 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Լի Թաֆանելին նշել է, որ հաշվի առնելով ԱՄՆ Կանզաս նահանգի կողմից Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը, Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը և հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ պարոն Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օր:

ՀՀ պաշտպանության նախարարը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և այդ համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը ՀՀ պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter