HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա ցուցադրություն` Թումանյանի տուն-թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպել է բացօթյա տարածական ցուցադրություն` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են թանգարանից: 

Ցուցադրության առանցքում Հովհ. Թումանյանն է` Ամենայն հայոց որբերի Հայրիկը, թեպետ խորհրդանշական լուծումներով ավելի շատ ներկայացված են Ցեղասպանությունից մազապուրծ այն երեխաները, որոնց տանջված, վիրավոր փոքրիկ ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին: Նրանք անշիրիմ ընկան, այդպես էլ չհասնելով Էջմիածին` Ամենայն հայոց որբերի Հայրիկի փրկակար գիրկը:

Ցուցադրությունը ստեղծված է մանկական մաշված կոշիկներից, որոնք թանգարանի աստիճաններով խորհրդանշորեն բարձրանում են վեր` դեպի Թումանյանը, գնալով առավել պակասելով, 54 աստիճանները վերածված են գրությունների` դրանք Թումանյանի նոթագրություններն են` արված 1915 թ.:

Ամենաերևացող մասում 9 լեզվով Թումանյանի միտքն է ` «Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից»: Թանգարանի շենքը պարուրված է Էջմիածնի որբանոց հասած երեխաների լուսանկարներով:

Հովհ. Թումանյանի թանգարանի ներսում  ցեղասպանության մասին պատմող հատվածում բացվել է նաև նորարարական լուծումներով ցուցադրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter